Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Հայաստանի քաղաքական կյանքում շունը տիրոջը չի ճանաչում

Հայաստանի քաղաքական կյանքում շունը տիրոջը չի ճանաչում
23.05.2025 | 18:10

Հայաստանում քաղաքական պայքարը զուտ քաղաքական պայքարի իմիտացիա է, սոցցանցերում աճեցրած բազմաքանակ ինտելեկտուալ, հայհոյիչ, «կարմիր բերետային, դրոններով կամ ԲՏՌ-ներով զինված» ֆեյքերի բանակների մտածված, ծրագրավորած պայքար՝ շարքային քաղաքացու ուղեղը լվանալու, նրան իրենց ուզած ուղով ուղղորդելու, իրենց վարկանիշը բարձրացնելու կամ այլոցն իջեցնելու, «թշնամիների» թիկունք ուղարկված ֆեյքերի գրառումներն ու մեկնաբանություններն ըստ իրավիճակի լուսաբանելու միջոցով:

Բնականաբար, ում պետք է՝ կարելի է հանգիստ վարկաբեկել, հերոսացնել, թշնամացնել կամ էլ սևացնել:

Մի խոսքով, Հայաստանի քաղաքական կյանքում շունը տիրոջը չի ճանաչում:

Կամ էլ գիտի՝ ինչի կամ ում համար է ճանաչում:

Կամ էլ շատ արագ տիրոջն է փոխում՝ ըստ առաջարկի ու պահանջարկի կանոնների, կամ խիստ նպատակային ուղղորդված:

Մի խոսքով, եթե կարող ես՝ գլուխ հանիր:

Ազնիվ, ճիշտ ու անկեղծ լինելն էլ, բնականաբար, քաղաքական կատեգորիա չէ, այն քաղաքականության մեջ խիստ դեֆիցիտ է կամ ժամանակավոր օգտագործման:

Ազնվության ու պարկեշտության «կուրսը» ցածր է՝ պահանջարկ չկա:

Նրանք միայն «ֆանարիկ» վառելու և քայլերթի համար են:

Ազնիվներին օտագործում ու շպրտում են:

Նրանք շուստրիների, թիմից թիմ թռնողների նման բազմակի օգտագործման համար չեն, որ հետո պաշտոնավարեն կամ շահեն ինչ-որ բան:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ